Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Դարբինյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Քվերակությունը կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 30-ին հրավիրված նիստին։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Օրակարգի հաստատումից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին։
Ելույթում Արգիշտի Դարբինյանը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ այդ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ «Տնտեսությունը երկրի հիմնական շարժիչ ուժն է»,- նշել է թեկնածուն և հավելել, որ ունենալով ուժեղ և զարգացած տնտեսություն՝ մենք կունենանք ուժեղ և խաղաղ երկիր։
Հանձնաժողովի նիստիընթացքում նաև որոշում էկայացվել մինչև երկու ամսով հետաձգվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի քննարկումը։


