ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում քննարկվել են պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների վերաբերյալ հարցեր Zarkerak - ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում քննարկվել են պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների վերաբերյալ հարցեր
Zarkerak Zarkerak - ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում քննարկվել են պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների վերաբերյալ հարցեր
ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում քննարկվել են պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների վերաբերյալ հարցեր

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում քննարկվել են պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների վերաբերյալ հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի սեպտեմբերին 24-ին և 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավարը և աշխատակիցները համապատասխանաբար հանդիպումներ են ունեցել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական սահմանի պահպանությանը և սահմանապահների մասնագիտական պատրաստվածությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով հատկապես ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, միջազգային համագործակցությունը և այդ համատեքստում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համար ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծումը: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Կարևորվել է այդ ոլորտում Ժնևյան կենտրոնի (DCAF)-ի փորձառությունը և սերտ համագործակցությունը Կենտրոնի կողմից՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձնակազմերին ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն մատուցելու համար: Հաշվի առնելով, որ ներկայումս պետական սահմանի համալիր կառավարման համակարգի կատարելագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում հատկապես շեշտադրվել է ԱՄՆ ՊՎՆԳ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուսման և վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ հետագա աջակցության կարևորությունը: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի լրամշակման, կատարելագործման ինչպես նաև դասախոսական կազմի վերապատրաստման ուղղությամբ։ Պետական սահմանի համալիր կառավարման համակարգի կատարելագործման և սահմանային վերահսկողությանն առնչվող ընթացակարգերի նաև գործառնական ուսումնասիրման նպատակով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներից կազմված պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելության գրասենյակի աջակցությամբ, «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակներում ուսումնական այցով 2026 թվականի սեպտեմբեր ամսին գտնվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում, այցելել Ֆինլանդիայի «Սահմանային և ափամերձ պահպանության» ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական գործընթացին, շրջայց կատարել նաև պետական սահմանի հատվածներում, այցելել նաև Հելսինկիի միջազգային օդանավակայան, ծանոթացել պետական սահմանի պահպանության առանձնահատկություններին, սահմանային վերահսկողությանն առնչվող գործառնական ընթացակարգերին:

10 Հոկտեմբեր, 2026 12:17
Վեր