Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Zarkerak - Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Zarkerak Zarkerak - Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Սամվել Խարազյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի, ԵԽ առողջապահության և կախվածությունների բաժնի ղեկավար Քրիստիան Շիմեկի հետ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025–2027 թվականների ծրագրի առողջապահական բաղադրիչի իրականացմանը, մեթադոնային փոխարինող բուժման հասանելիության ընդլայնմանը և կախվածությունների համաճարակաբանական դիտարկման համակարգի ներդրմանը։

 

Լենա Նանուշյանն ընդգծել է կախվածությունների կանխարգելման, բուժման և վերականգնման ծառայությունների շարունակական զարգացման կարևորությունը հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում՝ շեշտադրելով բժշկական օգնության հասանելիության ընդլայնման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կախվածությունների կանխարգելման և բուժման ծառայությունների բարելավման, դրանց հասանելիության ընդլայնման և միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։

10 Հոկտեմբեր, 2026 16:51
Վեր