20-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 65-ամյա վարորդն իր նկատմամբ սեռական բնույթի բռնի քայլեր է կատարել Zarkerak - 20-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 65-ամյա վարորդն իր նկատմամբ սեռական բնույթի բռնի քայլեր է կատարել
Zarkerak Zarkerak - 20-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 65-ամյա վարորդն իր նկատմամբ սեռական բնույթի բռնի քայլեր է կատարել
20-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 65-ամյա վարորդն իր նկատմամբ սեռական բնույթի բռնի քայլեր է կատարել

20-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 65-ամյա վարորդն իր նկատմամբ սեռական բնույթի բռնի քայլեր է կատարել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը ճանապարհին անբարո առաջարկներ է արել և «ձեռք է գցել»։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներին 20-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի մարզից նստելով անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենա՝ ուղևորվել է Երևան։

Այնուհետև, հասնելով Մաշտոցի պողոտա, վարորդը նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ, որից հետո «Ֆրանսիայի» հրապարակում կայանել է, և ինքը իջել է ավտոմեքենայից։

Կայքի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Հ․-ն է, ով ձերբակալվել է։

Դեպքի փաստով Երևան քաղաքի քրեական վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալվածի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

10 Հոկտեմբեր, 2026 17:07
Վեր