Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն Zarkerak - Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն
Zarkerak Zarkerak - Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն
Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն

Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լուրերի» եթերում անդրադարձ է կատարվել ՆԳՆ ոստիկանության անունից տարածվող՝ տուգանք վճարելու պահանջ պարունակող կեղծ հաղորդագրություններին ու գովազդներին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Ներկայացվել են խարդախության տարածված եղանակներն ու դրանցից պաշտպանվելու հիմնական քայլերը։

-Զեղծարարները ներկայանում են ՆԳՆ կամ ոստիկանության անունից։ SMS հաղորդագրությունների կամ համացանցային գովազդների միջոցով քաղաքացիներին հայտնում են ենթադրյալ իրավախախտման մասին և պահանջում շտապ վճարել «տուգանքը»։

-Կեղծ հաղորդագրություններում տեղադրվում են հղումներ կամ QR կոդեր՝ նշելով, թե վճարելու համար կարճ ժամանակ է մնացել։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք լինել զգոն, չվստահել կասկածելի հաղորդագրություններին և տեղեկությունները ստուգել ՆԳ նախարարության ու Ոստիկանության պաշտոնական հարթակներում»։

 

10 Հոկտեմբեր, 2026 18:40
Վեր