Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Zarkerak - Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Zarkerak Zarkerak - Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝

  • Ծիծեռնակաբերդի խճուղի,
  • Բրազիլիայի հրապարակ,
  • Աթենքի փողոց,
  • Իսակովի պողոտա,
  • Հաղթանակի կամուրջ,
  • Մաշտոցի պողոտա,
  • Պարոնյան փողոց,
  • Պռոշյան փողոց,
  • Ուրուգվայի հրապարակ,
  • Արգիշտի փողոց,
  • Գրիգոր Լուսավորչի փողոց,
  • Բեյրութի փողոց,
  • Իտալիայի փողոց,
  • Վազգեն Սարգսյան փողոց,
  • Հանրապետության հրապարակ,
  • Նալբանդյան փողոց,
  • Թումանյան փողոց,
  • Աբովյան փողոց,
  • Արամի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

10 Հոկտեմբեր, 2026 16:41
Վեր