Տեսաթակարդները Կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին Zarkerak - Տեսաթակարդները Կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին
Zarkerak Zarkerak - Տեսաթակարդները Կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին
Տեսաթակարդները Կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին

Տեսաթակարդները Կենսաբազմազանության ապաստարանում ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) տեղեկացնում են՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) տեղադրված տեսաթակարդները հերթական անգամ արձանագրել են տարածաշրջանում կրիտիկական վտանգի տակ գտնվող պարսկական/կովկասյան հովազի (Panthera pardus tulliana) ներկայությունը։ Սա CWR-ի տարածքում փաստագրված արդեն 8-րդ առանձնյակն է։

Հովազի տեղաշարժը տեսաթակարդների միջոցով ֆիքսվել է CWR-ի երեք տարբեր տեղամասերում՝ ընդգրկելով նրա միգրացիոն ուղու ամբողջ հատվածը, իսկ վերջին արձանագրումները կատարվել են ապաստարանի Ուրցաձորի տեղամասում։

Նույն առանձնյակի հաջորդական ֆիքսումն ապաստարանի տարբեր հատվածներում փաստում է CWR-ի միգրացիոն միջանցքների անվտանգությունը, տարածքի լիարժեք պահպանությունն ու էկոհամակարգի կայունությունը։ Տվյալները վկայում են, որ CWR-ը շարունակում է ծառայել որպես հովազի պահպանության և կենսունակության ապահովման առանցքային տարածքներից մեկը Հարավային Կովկասում։

Օրերս Երևանում ավարտված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի (CBD COP17) ընթացքում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էին ոչ պետական պահպանվող տարածքների արդյունավետությունն ու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) նպատակների իրագործումը։

Ուրցաձորում արձանագրված այս բացառիկ կադրերը գործնական ապացույցն են այն բանի, որ CWR-ի ոչ պետական պահպանվող տարածքի մոդելն ապահովում է չափելի ու կայուն արդյունքներ՝ ուղղակիորեն նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանման թիրախների իրագործմանը։

04 Նոյեմբեր, 2026 16:39
Վեր