Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը․ ՔՊ խմբակցության անդամները հանդիպել են Դեյվիդ Ալենին Zarkerak - Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը․ ՔՊ խմբակցության անդամները հանդիպել են Դեյվիդ Ալենին
Zarkerak Zarkerak - Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը․ ՔՊ խմբակցության անդամները հանդիպել են Դեյվիդ Ալենին
Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը․ ՔՊ խմբակցության անդամները հանդիպել են Դեյվիդ Ալենին

Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը․ ՔՊ խմբակցության անդամները հանդիպել են Դեյվիդ Ալենին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Ծովինար Վարդանյանը և Մարիամ Պողոսյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

35543640-83b6-403f-8195-6b084cb2cf71.jpg (230 KB)

Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը, որը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել և որակական նոր մակարդակ է գրանցել։ Մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցության խորացման և առկա կապերի ամրապնդման շուրջ։ Այս տեսանկյունից կարևորվել են փոխայցերն ու փորձի փոխանակումը։

fbbd88c2-de6d-4a57-949e-701356a6dc7a.jpg (174 KB)

Անդրադարձ է եղել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությանը։ Այս համատեքստում արժևորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։ Ընդգծվել է ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական և աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը տարածաշրջանային խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր։

04 Նոյեմբեր, 2026 20:07
Վեր