Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լենվել Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 4/7) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
«Ի մասնավորի՝
- սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, անհնար է եղել դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը,
- առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում՝ կեղտի կուտակումով, եղել է մասնիկների թափվելու վտանգ:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- ասվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

