Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին Zarkerak - Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Zarkerak Zarkerak - Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին, ով 2026 թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է:

Վարչապետը շնորհավորել է Քեմ Ղաֆֆարիանին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով և նշել, որ այն արտացոլում է վերջինիս ակնառու նվաճումները և նշանակալի ներդրումը տիեզերական և էներգետիկա ոլորտների վերափոխման գործում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում և համագործակցության հույս հայտնել։

Քեմ Ղաֆֆարիանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեծ հեռանկարները։ Միաժամանակ, նա նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ նպաստելով տիեզերական ոլորտում ծրագրերի իրականացմանն ու կարողությունների զարգացմանը։

04 Նոյեմբեր, 2026 20:42
Վեր