Անում են ամեն ինչ, որ բլոկավորեն Սահմանադրության հանրաքվեի անցկացումը՝ թույլ չենք տա. Ռուբինյան Zarkerak - Անում են ամեն ինչ, որ բլոկավորեն Սահմանադրության հանրաքվեի անցկացումը՝ թույլ չենք տա. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Անում են ամեն ինչ, որ բլոկավորեն Սահմանադրության հանրաքվեի անցկացումը՝ թույլ չենք տա. Ռուբինյան
Անում են ամեն ինչ, որ բլոկավորեն Սահմանադրության հանրաքվեի անցկացումը՝ թույլ չենք տա. Ռուբինյան

Անում են ամեն ինչ, որ բլոկավորեն Սահմանադրության հանրաքվեի անցկացումը՝ թույլ չենք տա. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբին յանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների՝ Երևանի մետրոպոլիտենում քարոզչություն իրականցնելու գործողություններին, որը միտված է նրան, որ քաղաքացիները դեմ արտահայտվեն ՀՀ իշխանության ծրագրած Սահմանադրության փոփոխությանը: 

Ըստ Ռուբինյանի՝ ճակատագրի տարօրինակ հագնանքով այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսօր պայքարում են սահմանադրական հանրաքվեի անցկացման դեմ, այն նույն քաղաքական ուժերն են, որոնք նախկինում երեք անգամ կեղծել են բոլոր սահմանադրական հանրաքվեները, որոնք անցկացվել են Հայաստանում:

«Խոսքը 1995, 2005 և 2015 թվականների հանրաքվեների մասին է, որոնք կեղծել են ընտրակեղծարար Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Հիմա նրանց թիմակիցները, ի շարունակումն էս հակաժողովրդականության, անում են ամեն ինչ, որպեսզի բլոկավորեն, արգելափակեն նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը, որը հնարավորություն կտա ՀՀ ժողովրդին առաջին անգամ ընդունել և ունենալ սեփական Սահմանադրություն»,- ասել է Ռուբինյանը:

ԱԺ խոսնակը միաժամանակ նկատել է. «Իհարկե, նրանք այս Սահմանադրությունը ինչ ասես չեն անվանում՝ թուրք-ադրբեջանական, ալիևյան և այլն, բայց այստեղ է ճակատագրի ամենամեծ հեգնանքը. էն ուժերը, որոնք երեք անգամ բռնացել են ժողովրդի քվեին և երեք անգամ կեղծել են հանրաքվեները՝ թույլ չտալով, որ ժողովուրդը ունենա սեփական հանրաքվե, նոր Սահմանադրությունը համարում են օտարածին: Իսկ օտարածինը իրականում իրենք են ոտքից գլուխ, ծայրից ծայր»:

Ռուբինյանը շեշտել է. «Թույլ չենք տալու բռնանալ ժողովրդի քվեի վրա»: 

09 Նոյեմբեր, 2026 11:11
Վեր