2027-ի բյուջեով Երևանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 48 մլրդ 766 մլն դրամ. Ավինյան Zarkerak - 2027-ի բյուջեով Երևանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 48 մլրդ 766 մլն դրամ. Ավինյան
Zarkerak Zarkerak - 2027-ի բյուջեով Երևանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 48 մլրդ 766 մլն դրամ. Ավինյան
2027-ի բյուջեով Երևանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 48 մլրդ 766 մլն դրամ. Ավինյան

2027-ի բյուջեով Երևանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 48 մլրդ 766 մլն դրամ. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Երևանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 48 մլրդ 766 մլն դրամ, որից 13.6 մլրդ դրամը՝ վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ արտաքին աղբյուրների ֆինանսավորմամբ նախատեսվում է շարունակել Երևանի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Կշարունակվի նաև թվով 38 հասարակական շենքերի, այդ թվում՝ 6 պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների էներգաարդյունավետության և էներգախնայողությանն ուղղված հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը, որը մեկնարկել է այս տարի։

«Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 1 մլրդ 190 մլն դրամ, որից 765 մլն դրամը կուղղվի ճանապարհային գծանշումների, երթևեկության նշանների և լուսացույցերի տեղադրմանը, իսկ 419 մլն դրամը՝ կրթական ծրագրերի իրականացմանը։ Երևանում վթարային շենքերի հիմնախնդիրների լուծման և բնակարանային ապահովման ծրագրով նախատեսվել է 1 մլրդ դրամ»,-ասաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ այդ գումարը նախատեսված է կոնկրետ ծրագրի՝ Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և 68Ա հասցեներում գտնվող քանդման ենթակա երկու շենքերի բնակիչների վերաբնակեցումն ապահովելու համար։ Անդրադառնալով Երևան համայնքին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաներին՝ Ավինյանը նշեց, որ վերջին չորս տարվա ընթացքում դրանք կրճատվել են գրեթե հինգ անգամ։

Նա նշեց, որ անհրաժեշտ է վերանայել Երևան համայնքին պետական ֆինանսական աջակցության տրամադրման մոտեցումները՝ ստեղծելով ֆինանսական կայուն և գրագետ նոր մեխանիզմ։

«Կարծում եմ՝ այստեղ հիմնային քննարկման կարիք կա, որպեսզի ֆինանսական կայուն և գրագետ նոր մեխանիզմ ստեղծվի, որը չի բերի մի իրավիճակի, երբ Երևանի քաղաքապետարանն ամեն տարի աշխատում է սեփական եկամուտներն ավելացնելու ուղղությամբ և դա փաստացի անում է իր ջանքերով ու ներուժով, և դրա հաշվին են կառուցվում մանկապարտեզներ, բակեր, փողոցներ, մայթեր, իսկ մյուս կողմից մեր գործընկերները տարեցտարի նվազեցնում են պետական հատկացումները։ Կարծում եմ՝ այստեղ իսկապես վերանայման կարիք ունենք»,- հավելեց Ավինյանը։

 

09 Նոյեմբեր, 2026 15:21
Վեր