Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության հարցեր Zarkerak - Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության հարցեր
Zarkerak Zarkerak - Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության հարցեր
Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության հարցեր

Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցության ընթացքին, համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է ԱԶԲ-ի հետ ձևավորված արդյունավետ գործընկերության դերը՝ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ոլորտային մարտահրավերներին հասցեական արձագանքելու գործում։ Այս համատեքստում առանձնակի շեշտվել է նաև THRIVE ծրագրի կարևորությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման գործընթացին աջակցելու և Հայաստանում նրանց երկարաժամկետ բնակությանը նպաստելու տեսանկյունից։

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել՝ կարևորելով անհրաժեշտ ջանքերի ներդրման, գործող ծրագրերի կայունության ու արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը։

09 Նոյեմբեր, 2026 17:55
Վեր