Միջադեպ Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն ուկրաինացի է Zarkerak - Միջադեպ Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն ուկրաինացի է
Zarkerak Zarkerak - Միջադեպ Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն ուկրաինացի է
Միջադեպ Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն ուկրաինացի է

Միջադեպ Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն ուկրաինացի է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրիի ռուսական ռազմաբազայում զինծառայողների մասնակցությամբ նոր միջադեպ է տեղի ունեցել, որից հետո երկու ռուս զինծառայող է կալանավորվել:

Նրանք հայաստանյան քրեակատարողական հիմնարկում են պահվում, հայտնել է «Ազատություն»-ը:

Տուժողը Ուկրաինայի քաղաքացի Դմիտրի Սամուելենկոն է: Հենց նա է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն Գյումրիի Անի թաղամասում երկու զինծառայողներ են ծեծել: Դեպքը մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթ են հարուցել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով, դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ռազմաբազայի երկու զինծառայողները կալանավորված են առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

Թե ինչն է այս միջադեպի պատճառը, ինչու են ռուսները ծեծել ուկրաինացուն, դեռ պարզ չէ:

Ռուսական ռազմաբազան կամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը որևէ մեկնաբանություն չեն արել միջադեպի մասին:

09 Նոյեմբեր, 2026 17:11
Վեր