Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Խոր Վիրապ բնակավայրում՝ «Նոյի այգու» դիմաց, բախվել են «Oka» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։


