Հաջորդ տարվանից մեծ մասշտաբներով իրականացնելու ենք ավտոբուսների առանձնացված գծերի ծրագիրը. Ավինյան Zarkerak - Հաջորդ տարվանից մեծ մասշտաբներով իրականացնելու ենք ավտոբուսների առանձնացված գծերի ծրագիրը. Ավինյան
Zarkerak Zarkerak - Հաջորդ տարվանից մեծ մասշտաբներով իրականացնելու ենք ավտոբուսների առանձնացված գծերի ծրագիրը. Ավինյան
Հաջորդ տարվանից մեծ մասշտաբներով իրականացնելու ենք ավտոբուսների առանձնացված գծերի ծրագիրը. Ավինյան

Հաջորդ տարվանից մեծ մասշտաբներով իրականացնելու ենք ավտոբուսների առանձնացված գծերի ծրագիրը. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

170 նոր ավտոբուսների մրցութային փաթեթը, որոնք փոխարինելու են «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին, որոնք մինչև հիմա ծառայում են քաղաքին, պատրաստվում է, գնելու ենք էլեկտրական ավտոբուսներ, մոտավորապես նույն չափի, ինչ «Ժոնգթոնգ»-ներն են: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի աշխատանքներին:

Ըստ Ավինյանի՝ 2027-ի բյուջեում 170 նոր ավտոբուսների ֆինանսավորումը դեռևս նախատեսված չէ, բայց ակնկալվում է, որ քննարկման արդյունքում փոփոխություններ կմտցվեն պետական ֆինանսավորման մասով:

Ինչ վերաբերում է 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը, Տիգրան Ավինյանը նշեց, որ այս պահին սպասում են խորհրդատվական ծառայություն իրականացնող գործընկերների վերջնական զեկույցին, որը հստակ կասի՝ դեպոներում ինչ պետք է արվի, կոնկրետ ինչ չափի էլեկտրական ավտոբուսներ պետք է գնվեն: Դա ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ:

«Այս պահի դրությամբ ակնկալում ենք նոյեմբեր ամսվա ընթացքում խորհրդատվական ընկերությունից վերջնական զեկույց»,- ասաց Ավինյանը:

09 Նոյեմբեր, 2026 15:19
Վեր