Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 2 մլրդ դրամ։ Եթե աշխատանքներն ընթանան նախատեսվածից արագ, ֆինանսավորումը կավելացվի»:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ունի, որ «Աջափնյակ» կայաւրանի շինարարական աշխատանքների ծավալների կամ ընթացքի արագացման դեպքում լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։
«Մեր կարծիքով՝ հաջորդ տարվա համար 2 մլրդ դրամից ավելի նախատեսելը իրատեսական չէր լինի։ Այդ գումարը հատկացրել ենք այն հաշվարկով, որ եթե հաջողություն ունենանք, և աշխատանքները նախատեսվածից ավելի արագ ընթանան, լրացուցիչ գումարներ կավելացնենք»,- մանրամասնել է նախարարը՝ հավելելով, որ առանձին ծրագրերով միջոցներ են նախատեսվում նաև մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և զարգացման համար։
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Երևանի մետրոպոլիտենը պետական ենթակառուցվածք է, որը կառավարման նպատակով հանձնված է Երևանի քաղաքապետարանին, իսկ Կառավարությունը նաև սուբսիդավորում է ուղևորափոխադրումները։


