Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս ամբողջապես չէի մարզվում․ Վարազդատ Լալայան Zarkerak - Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս ամբողջապես չէի մարզվում․ Վարազդատ Լալայան
Zarkerak Zarkerak - Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս ամբողջապես չէի մարզվում․ Վարազդատ Լալայան
Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս ամբողջապես չէի մարզվում․ Վարազդատ Լալայան

Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս ամբողջապես չէի մարզվում․ Վարազդատ Լալայան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ծանրամարտի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ամփոփել է 2026 թվականի աշխարհի առաջնության արդյունքները:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց: Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս  ամբողջապես չէի մարզվում: Չհասցրեցի մարզավիճակ հավաքել։ Բայց պայքարը ցույց տվեց, որ նույնիսկ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս: Սակայն ինչ-որ բան պակասեց»,- Լալայանի խոսքերը փոխանցում է ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Լալայանի խոսքերով՝ իր համար բացահայտում չէին մրցակիցների բարձրացրած քաշերը, ու ինքը լավ ծանոթ է նրանց:

Հիշեցնենք, որ Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

09 Նոյեմբեր, 2026 20:50
Վեր