Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է պատվիրակությանը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային դարավոր կապերի ամրապնդման կարևորությունը և շարունակականության ապահովումը:
Նախարարն առանձնակի հիացմունքով հիշատակել է նախորդ տարի Իրանի Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում տեղի ունեցած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը՝ որպես բացառիկ մշակութային իրադարձություն՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ևս կարևորել է երկու երկրների միջև կրթամշակութային կապերի ամրապնդումը՝ պատմական ժառանգության պահպանումն ու զարգացումը:

