COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Zarkerak - COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները
Zarkerak Zarkerak - COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները
COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները

COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անթալիայում ընթացող՝ կլիմայի փոփոխությանը նվիրված COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, երկկողմ հարաբերությունները։ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը պետք է անհապաղ ավարտվի։ Նա հորդորել է դիվանագիտությանը հնարավորություն տալ։

Ավելի վաղ COP31-ի առաջնորդների գագաթնաժողովում Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իրանը փոխհատուցում է պահանջում ամերիկա-իսրայելական հարվածների պատճառած բնապահպանական վնասի համար։

 

 

12 Նոյեմբեր, 2026 15:15
Վեր