TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Zarkerak - TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
Zarkerak Zarkerak - TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովն ընդունեց ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է TRIPP ընկերության ստեղծման համար օրենսդրական փոփոխություններ կատարել:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում նոյեմբերի 12-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին:

Հիշեցնենք, որ ըստ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունել էր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծ, ինչով պայմանավորված՝ առաջիկայում պետք է մեկնարկեն TRIPP զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները:

Ներկայացված փաթեթով առաջարկվում է ՀՀ իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ, այն է՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար հատուկ իրավական կարգավորումներ նախատեսելու հնարավորություն։

12 Նոյեմբեր, 2026 16:00
Վեր