SIL Group-ը ներկայացնում է AlecoPay-ը՝ խմբի նոր ընկերությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում Zarkerak - SIL Group-ը ներկայացնում է AlecoPay-ը՝ խմբի նոր ընկերությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում
Zarkerak Zarkerak - SIL Group-ը ներկայացնում է AlecoPay-ը՝ խմբի նոր ընկերությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում
SIL Group-ը ներկայացնում է AlecoPay-ը՝ խմբի նոր ընկերությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում

SIL Group-ը ներկայացնում է AlecoPay-ը՝ խմբի նոր ընկերությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SIL Group-ի կազմում իր գործունեությունն է սկսում նոր ընկերություն՝ «ԱԼԵ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությունը, որը գործում է AlecoPay ապրանքանիշով։

Ընկերությունը ստեղծում և զարգացնում է ժամանակակից վճարային լուծումներ՝ համադրելով նորարարական տեխնոլոգիաները, անվտանգությունն ու մարդկանց իրական կարիքները։

AlecoPay-ի միջոցով SIL Group-ն ընդլայնում է իր գործունեությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում՝ նպատակ ունենալով ձևավորել թվային ծառայությունների միջավայր, որտեղ ամենօրյա վճարումներն ու ֆինանսական գործարքները կլինեն ավելի պարզ, հասանելի և հարմար։ AlecoPay-ի զարգացման հիմքում միասնական թվային էկոհամակարգի ձևավորման տեսլականն է։

Ընկերության նպատակն է մեկ հարթակում միավորել բազմազան ֆինանսական ծառայություններ և առօրյա կարիքներին համապատասխան թվային լուծումներ՝ հաճախորդներին տալով իրենց ֆինանսները կառավարելու ավելի հարմար հնարավորություններ։ Այս մոտեցման կենտրոնում մարդն է՝ իր ժամանակով, պահանջներով և ակնկալիքներով։ Վստահություն՝ որպես զարգացման հիմք Վստահությունը, անվտանգությունը, հասանելիությունը, նորարարությունն ու համագործակցությունը AlecoPay-ի գործունեության հիմնարար արժեքներն են։ Դրանք ձևավորում են ընկերության մոտեցումը՝ լուծումների մշակումից մինչև հաճախորդների և գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցում։

Ընկերությունը ձգտում է դառնալ ոչ միայն վճարումներ կատարելու հարմար միջոց, այլև հաճախորդների ֆինանսական առօրյայի վստահելի ուղեկիցը՝ շարունակաբար զարգացնելով իր ծառայություններն ու արձագանքելով փոփոխվող կարիքներին։

SIL Group-ի կազմում AlecoPay-ը սկսում է իր զարգացման ուղին՝ հստակ նպատակով. տեխնոլոգիական հնարավորությունները վերածել մարդկանց համար գործնական արժեքի և մասնակցել Հայաստանում թվային վճարումների մշակույթի զարգացմանը։

AlecoPay - Ստեղծում ենք առօրյա վճարումների ապագան։

19 Նոյեմբեր, 2026 10:52
Վեր