Գիտաշխատողների բազային աշխատավարձը բարձրացել է մինչև 300 տոկոսով․ Անդրեասյան Zarkerak - Գիտաշխատողների բազային աշխատավարձը բարձրացել է մինչև 300 տոկոսով․ Անդրեասյան
Zarkerak Zarkerak - Գիտաշխատողների բազային աշխատավարձը բարձրացել է մինչև 300 տոկոսով․ Անդրեասյան
Գիտաշխատողների բազային աշխատավարձը բարձրացել է մինչև 300 տոկոսով․ Անդրեասյան

Գիտաշխատողների բազային աշխատավարձը բարձրացել է մինչև 300 տոկոսով․ Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը և բարձրացումը մեր Կառավարության ամենակարևոր օրակարգերից մեկն են, և Կառավարությունն այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացրել է։ Այդ մասին խորհրդարանում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ դրա շնորհիվ է, որ գիտության ոլորտում մենք բազային վարձատրության աճ ունենք 106-ից 300 տոկոսի չափով, և նաև դրա շնորհիվ է, որ 2022-ից հետո առաջին անգամ կոտրվել է այն միտումը, որ ամեն տարի գրանցում էինք գիտաշխատողների թվի աճ, և հակառակը՝ սկսել են գրանցվել նոր գիտաշխատողներ։

«Ավելի քան 600 նոր գիտաշխատող է վերջին տարիներին մուտք գործել գիտություն, նրանց ճնշող մեծամասնությունը երիտասարդ գիտնականներ են և եկել են գիտություն, որովհետև կան գրավիչ պայմաններ, նոր սարքավորումներ, լաբորատորիաներ, մրցույթներ, մրցունակ վարձատրություններ, և սա պետք է լինի շարունակական քաղաքականություն»,- հայտնեց նա։

Անդրեասյանը նաև տեղեկացրեց՝ հաջորդ տարվա բյուջետային ծրագրերը և գիտության մեր ռազմավարությունն ուժի մեջ են։

«Այն բոլոր պլանները, որոնք նախատեսված են, մենք կարող ենք իրականացնել, բայց էստեղ կարևոր է հասկանալ, որ գիտության ֆինանսավորման մեր մեխանիզմները բազմազանեցվել են»,- ընդգծեց ԿԳՄՍ նախարարը։

Ինչ վերաբերում է ընթացիկ ծրագրերին, հիշեցրեց՝ միայն վերջին ամիսներին Կառավարության նիստերում որոշումներ կայացվեցին գիտության ոլորտին լրացուցիչ ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացնելու մասին։

19 Նոյեմբեր, 2026 14:37
Վեր