Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինքը ի՞նչ էր անում, ասել, որ ինքը բալանսավորված ինչ-որ բան էր անում, կլինի սուտ, ինքը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, ինքը եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն է եղել, բա ինքը ինչո՞վ է զբաղվել վերջին 8 տարվա ընթացքում, ի՞նչ է արել էդ թեզի շրջանակում: Այս մասին նոյեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների մասին։
«Երբ դու ունես ընտրված իշխանություն, և քո իշխանությունը չի նշանակվում Բրյուսելից, Մոսկվայից, Վաշինգտոնից, կամ որևիցե այլ մայրաքաղաքից, դու ես որոշում ինչ անես»,-նշել է Սիմոնյանը:

