Քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Zarkerak - Քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր
Zarkerak Zarkerak - Քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր
Քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգի կառավարության «Պրո Կորդոբա» գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին առևտրի պալատի ներկայացուցիչներ և գործարարներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ Կորդոբա նահանգի հետ գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների և ԱԲ-ի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2026–2031 թթ. ծրագրի թիրախները, տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» փոխտնօրեն Արամ Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

19 Նոյեմբեր, 2026 17:12
Վեր