Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կարծում եմ, որ ճիշտ սպասումներ գեներացնելը դա զագային պետական շահ է: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցերին:
«Մեզ ուշի-ուշով հետևում են, մեզ հետևում են, թե՛ ինձ իմ որոշումների մեջ՝ իմ ճեպազրույցներում, թե՛ ձեզ այս դահլիճում: Այդ մարդիկ ովքեր այդքան գումար են դրել Հայաստանում իրենք ամեն ինչին հետևում են: Ստեղծված տեխնոլոգիական հնարավրությունների շնորհիվ իրենք հետևում են օնլայն: Ուստի ես կարծում եմ, որ բոլոր դրական ազդակները, որոնք որ բխում են իրականությունից հաղորդելը ծայրահեղ կարևոր է ու հակառակը՝ ծայրահեղ անցանակալի է»,-ասաց Գալստյանը:
Մարտին Գալստյանը նշեց, որ մենք վերջին տարիների ընթացքում ունենք շատ լավ տնտեսական միջավայր ու շատ լավ դրական զարգացումներ։ «Հայտնվել ենք մի կետում, որ տարիներ շարունակ, չնայած մեր շուրջը տեղի ունեցող բոլոր փոթորիկներին, մենք ունենք բարձր տնտեսական աճ ու ունենք ցածր ու կառավարելի գնաճ։ Կառավարությանը հաջողվել է ապահովել բարձր տնտեսական աճ, դրա հաշվին անել ֆիսկալ կոնսոլիդացիա, Կենտրոնական բանկին էլ հաջողվել է գնաճը պահել կառավարելի»,-ասաց նա։


