Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ  լավագույն ղեկավար մնալու հայտ է ներկայացնում, իսկ իր առաջարկով լյուստրացիայի է ենթարկում ընդդիմությանը․ Ազատ Արշակյան Zarkerak - Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ լավագույն ղեկավար մնալու հայտ է ներկայացնում, իսկ իր առաջարկով լյուստրացիայի է ենթարկում ընդդիմությանը․ Ազատ Արշակյան
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ լավագույն ղեկավար մնալու հայտ է ներկայացնում, իսկ իր առաջարկով լյուստրացիայի է ենթարկում ընդդիմությանը․ Ազատ Արշակյան
Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ  լավագույն ղեկավար մնալու հայտ է ներկայացնում, իսկ իր առաջարկով լյուստրացիայի է ենթարկում ընդդիմությանը․ Ազատ Արշակյան

Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ լավագույն ղեկավար մնալու հայտ է ներկայացնում, իսկ իր առաջարկով լյուստրացիայի է ենթարկում ընդդիմությանը․ Ազատ Արշակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմությանն ուղղված այն առաջարկը, որ եթե հանրաքվեին ժողովուրդը «ոչ» ասի նոր Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա, իսկ եթե «այո» ասի, ապա հաջորդ ընտրություններին չի առաջադրվի վարչապետի թեկնածու, ոչ այլ ինչ է, քան խաղ, ընդդիմության համար թակարդ: Այսպիսի գնահատական Zarkerak.am-ի հետ զրույցում հնչեցրեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով ներքաղաքական վերջին քննարկումներին:

Ըստ Արշակյանի՝ ՀՀ վարչապետը այս առաջարկ նպատակադրված է ընդդիմությանը բացահայտելուն և լյուստրացիայի ենթարկելուն, քանի որ  իրականում, եթե ընտրություն լինի և իշխող ուժ դառնա կրկին «Քաղաքացիական պայմանագիրը», ապա ժողովրդի կողմից ընտրված առաջնորդը չի կարող այդպիսի պայման դնել:

«Այս հայտարարության ուղերձը ընդդիմությանը հստակ է՝ ես ձեզ վտարում եմ քաղաքականությունից կամ ժողովրդին եմ կոչ անում վտարել, որովհետև չի կարող այսպիսի հակապետական ընդդիմություն լինել: Կաշառակերությունը, նրանց ինոագենտ լինելը, դրանք բոլորը հնարավորություն են տալիս ՀՀ իշխանություններին նրանց վտարել քաղաքականությունից»,-ասաց նա և նշեց, որ վարչապետը կոչ է նրանց անում հրաժարվել ապապետականությունից և գործակալ լինելուց, միանալ պետականաշինությանը, հակառակ դեպքում կտարվեն։

Ազատ Արշակյանն ասաց, որ ընդդիմությունն օգտվում է այն առիթից, որ իշխող ուժը չունի սահմանադրական մեծամասնություն և գործի է դնում իր «վետտոի» իրավունքը, և ըստ Փաշինյանի՝ նոր ընտրությունների դեպքում այս ընդդիմությունը այլևս չի լինելու խորհրդարանում: «Ստացվում է, որ վարչապետը շանս է տալիս ընդդիմությանը մնալ Ազգային ժողովում և զբաղվել քաղաքականությամբ: Ընդդիմությունը Հայաստանում հեղափոխություն չեն կարող անել, նրանք օտար են ժողովրդի համար»,-ասաց նա:

Նա նշեց, որ գործողը Սահմանադրությունը հակապետական, հակաժողովրդավարական Սահմանադրություն է: «Ընդհանրապես Հռչակագիրը ինքնին հակաանկախական փաստաթուղթ է, որը ենթադում է միջազգային մեծ հակամարտություն և Հայաստանը դիտարկում որպես ֆորպոստ այդ հակամարտության մասնակիցների համար: Դիտարկվում է որպես առիթից օգտվող, որով մենք հիմք ենք տալիս Ռուսաստանին պատերազմ սկսել Թուրքիայի դեմ և ենթադրում ենք, որ հաղթող Ռուսաստանը մեզ նվիրի ծոցվից ծով Հայաստան: Հռչակագիրը հենց սրա մասին է, որ միանանք Ռուսաստանին ու իր օգնությամբ վերանվաճենք ծովից ծով Հայաստանը: Եթե ընդդիմությունը այնուամենայնիվ ընդունի վարչապետի առաջարկը նոր պետություն կձևավորվի: Հայաստանի ժողովուրդը երկու անգամ պարտադրել է Հայաստանը դարձնել անկախ և ժողովրդավարական պետություն՝ մեկը 1991-ի հանրաքվեն և մյուսը 2025 թվականին ԵՄ-ին միանալու մասին օրենքի ընդունման ստորագրահավաքը: Հիմա ընդդիմությունը դիմադրում է ժողովրդի կամքին, ժողովրդի այս պահանջին»,-ասաց նա:

Ազատ Արշակյանն նշեց, որ ընդհանրապես Փաշինյանին պետք է պատմության մեջ առանձնացնել: «Այն ինչ ծրագրում է, եթե իրականացնի, ապա կստացվի որ 850 տարի առաջ Կիլիկիայի Լևոն Բ-ից հետո նա է, որ իսկապես Հայաստանին անկախություն և խաղաղություն է բերում: Նիկոլ Փաշինյանը Հայոց պատմության մեջ մեր լավագույն ու մեծ ղեկավարների շարքում ընդգրկվելու հայտ է ներկայացնում՝ փորձելով Հայաստանը դուրս բերել անվտանգության գոտու կամ ուրիշների համար հենակետ լինելու կարգավիճակից և դառնալ ինքնաբավ՝ իր ժողովրդի շահերը պաշտպանող»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ի հետ մերձենալու և ինչ-որ պահին անդամակցելու մասին քաղաքական խոսույթի ֆոնին ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածի հրապարակումը չի կարող նշանակել, որ իշխող քաղաքական ուժի ներսում որոշակի տարակարծություններ կան, Արշակյանը ասաց. «Կարծում եմ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը և Արմեն Գրիգորյանը հավատարիմ են մնում թավշյա հեղափոխության սկզբունքներին: Այսինքն, այն ենթադրում էր, որ Հայաստանը պետք է մնար նույն կարգավիճակում, բայց ունենար ժողովրդավարություն, այսինքն պետք է լիներ արդար քաղաքականություն: Հիմա 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, երբ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը հասկացան, որ Հայաստանը դրված է տարածաշրջանի ու մեծ տերությունների զոհասեղանին: Այդ ժամանակից սկսած «արդարություն» տերմինը Փաշինյանը փոխարինեց «անկախություն» տերմինով: Կարծում եմ ՔՊ-ի ներսում էլի կան մարդիկ ովքեր կարծում են, որ Հայաստանը կարող է լինել ֆորպոստ բայց արդար պայմաններով: Այս իմաստով ես նրանց չեմ համարում դավաճան, ես համարում եմ, որ նրանք հավատարիմ են մնում այն ժամանակների՝ 2018-ի արժեքային համակարգին»:

20 Նոյեմբեր, 2026 15:35
Վեր