Սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը, Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը Zarkerak - Սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը, Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը
Zarkerak Zarkerak - Սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը, Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը
Սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը, Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը

Սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը, Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բնական ռեսուրսների պաշտպանությունը պետության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Սևանա լիճը որպես Հայաստանի կարևորագույն ջրային էկոհամակարգ, պահանջում է առանձնահատուկ հոգածություն, քանի որ ցանկացած չհամակարգված քայլ կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ- ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում որսագողության դեպքերի կանխման և ապօրինի որսի դեմ պայքարի արդյունավետ իրականացմանն ուղղված հարցեր։

Գևորգ Զաքարյանը գումարտակին հանձնարարականներ է տվել՝ նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը որսագողության դեմ պայքարի շրջանում ուժեղացված ծառայություն իրականացնելու և դրա արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ։ Պարեկային ծառայության պետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության, Սևան ազգային պարկի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության կարևորությունը։

Նա նաև ջրային պարեկներին հորդորել է բնակչության շրջանում իրականացնել իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Հանդիպման ավարտին Գևորգ Զաքարյանը շրջայց է կատարել հենակետում և ծանոթացել ծառայության կազմակերպման պայմաններին։

Պարեկային ծառայության պետի հանձնարարականի շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկները՝ համագործակցելով էկոպարեկների, համայնքների վարչական ղեկավարների և Սևան ազգային պարկի ներկայացուցիչների հետ Սևանա լճին հարակից համայնքներում իրազեկման աշխատանքներ են իրականացրել։ Բնակիչներին իրազեկել են դուրս բերել որսի համար նախատեսված լողամիջոցներն ու որսագործիքները, զերծ մնալ բնությանն ու լճի կենսաբազմազանությանը վնաս հասցնող գործողություններից և աջակցել պատասխանատու կառույցների աշխատանքին։ Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, ուստիապօրինի որսի, որսի կանոնների խախտման և օրենքով սահմանված պահանջների չիրականացման յուրաքանչյուր դեպք անհետևանք չի մնա, իսկ խախտումներ թույլ տված անձիք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։

Սևանա լճի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունը կարևոր քայլ է՝ միտված բնական պաշարների պահպանությանը։

20 Նոյեմբեր, 2026 16:22
Վեր