Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել Zarkerak - Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել
Zarkerak Zarkerak - Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել
Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել

Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները, Բնության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ նոյեմբերի 20-ին այցելեցին Մարմարաշեն։ Պարզվեց, որ ընկերության տնօրենը, չունենալով թույլտվություն, ձկնաբուծարանի համար դրենաժային համակարգով ընդերքից դուրս է մղում վայրկյանում 10-15 լիտր ջուր, ինչի պատճառով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Պարզվել է նաև, որ հողը գյուղատնտեսական նշանակության է։

Ընկերության տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են, ապօրինի ձկնաբուծարանը՝ կնիքվել։
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

25 Նոյեմբեր, 2026 19:14
Վեր