Ադրբեջանը փորձում է այս փուլում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Սուրեն Սուրենյանցը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին Zarkerak - Ադրբեջանը փորձում է այս փուլում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Սուրեն Սուրենյանցը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին
Zarkerak Zarkerak - Ադրբեջանը փորձում է այս փուլում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Սուրեն Սուրենյանցը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանը փորձում է այս փուլում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Սուրեն Սուրենյանցը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Ադրբեջանը փորձում է այս փուլում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Սուրեն Սուրենյանցը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում աշխատանքային այցի շրջանկում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ տարածված հայտարարության՝ կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված խնդրին:

Zarkerak.am-ի հետ զրույցում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Պուտին-Փաշինյան հանդիպումը կարևորեց և մի հանգամանք առանձնացրեց. «Ուզում եմ ուշադրություն դարձնենք, եթե հրապարակային մասում մենք տեսանք, որ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի խնդրի, Լաչինի միջանցքի մասին, ապա Պուտինն իր ելույթում շեշտը դրեց երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների վրա. կարծես թե կողմերի օրակարգերը մի փոքր տարբեր էին»:

Լաչինի միջանցքի շուրջ կատարվող իրադարձություններին անդրադառնալով՝ Սուրենյանցն ասաց. «Հիմա էլ այնտեղ իրավիճակը լարված է, այստեղ, ըստ ամենայնի, պետք է ակնկալել, որ Ռուսաստանը՝ որպես նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի երաշխավոր, պետք է ինչ-որ քայլեր անի: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, օգտվելով մի շարք հանգամանքներից, ակնհայտորեն գնում է էսկալացիայի խորացմանը՝ նպատակ ունենալով կա՛մ իր վերահսկողությունն ուժեղացնել Լաչինի միջանցքի վրա, կա՛մ Լաչինի միջանցքը, որպես պատրվակ օգտագործել Հայաստանի վրա այլ հարցերում ճնշում գործադրելու համար»:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած այն հայտարարությանը, որով ռուսական կողմին դիվանագիտական նոտա էր հղում և նշում, որ պետք է  ռուսական կողմը ադրբեջանցի «էկոլոգներին» անխոչընդոտ հասանելիություն ապահովի այն տարածքներում, որտեղ խաղաղապահներ են տեղակայված՝ Սուրենյանցն ասաց. «Դա, ըստ էության, դիվանագիտական քայլ է Ադրբեջանի կողմից: Բնականաբար, Ադրբեջանը կեղծ օրակարգեր է ստեղծում, այսօր բնապահպանական խնդիրն է, վաղը գուցե հրշեջ ծառայությունն ինչ-որ հարց ունենա: Ընդհանուր միտումն հետևյալն է՝ Ադրբեջանն օգտվելով այն հանգամանքից, որ ռազմաքաղաքական դիսբալանս կա իր և Հայաստանի միջև, փորձում է այս փուլում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իր օրակարգը թելադրել այդ խնդրում, միևնույն ժամանակ ճնշում բանեցնել Հայաստանի վրա: Սա Բաքվի կողմից հետևողական իրականացվող քաղաքականություն է, որը մեզ երկու բան պետք է հուշի. առաջինը՝ նախ այս փուլում պետք է օպերատիվորեն Մոսկվայի հետ հարաբերություններով փորձենք կանխել ադրբեջանական սադրանքները, բայց գլխավոր հետևությունն այն պետք է լինի, որ առավելագույնը շուտ պետք է հասնենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստեղծմանը, որովհետև, քանի չկա որոշակի ինստիտուցիոնալ խաղաղություն, Ադրբեջանն օգտվելու է այս գործիքակազմից՝ Հայաստանի վրա անընդհատ ճնշում գործադրելու նպատակով: Քանի դեռ բանակցային գործընթացը փակուղում է, քանի դեռ պայմանագրի ստորագրման հեռանկարը մշուշում է, նման քաղաքականությունը շատ ավելի անթաքույց է արտահայտվելու»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև 3+3 ձևաչափով առաջիկայում սպասվող հանդիպմանը. «Տարածաշրջանային ցանկացած ձևաչափում, այդ թվում՝ 3+3-ում, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը գոնե անուղղակիորեն ներկա է: Հայաստանը բնականաբար պետք է ակտիվ մասնակցի տարածաշրջանային բոլոր նախագծերին, որովհետև շատ ավելի ճիշտ է, որպեսզի մասնակցեն և այդ քաղաքականությունն ու փորձն ինչ-որ ձևով ազդի ընդունվելիք որոշումների վրա, քան մենք մեզ դուրս դնենք գործընթացից և մեր հաշվին գծագրվի տարածաշրջանային համագործակցության նոր կոնֆիգուրացիա»:

 

Աննա Բզնունի

12 Դեկտեմբեր, 2022 17:38
Վեր