Սա քաղաքական ակցիա չէ, բոլորս պետք է մի կողմ դնենք իշխանություն-ընդդիմություն գզվռտոցն ու միավորվենք. դերասանները՝ «Հանուն կյանքի ճանապարհի» քայլերթի ժամանակ Zarkerak - Սա քաղաքական ակցիա չէ, բոլորս պետք է մի կողմ դնենք իշխանություն-ընդդիմություն գզվռտոցն ու միավորվենք. դերասանները՝ «Հանուն կյանքի ճանապարհի» քայլերթի ժամանակ
Zarkerak Zarkerak - Սա քաղաքական ակցիա չէ, բոլորս պետք է մի կողմ դնենք իշխանություն-ընդդիմություն գզվռտոցն ու միավորվենք. դերասանները՝ «Հանուն կյանքի ճանապարհի» քայլերթի ժամանակ
Սա քաղաքական ակցիա չէ, բոլորս պետք է մի կողմ դնենք իշխանություն-ընդդիմություն գզվռտոցն ու միավորվենք. դերասանները՝ «Հանուն կյանքի ճանապարհի» քայլերթի ժամանակ

Սա քաղաքական ակցիա չէ, բոլորս պետք է մի կողմ դնենք իշխանություն-ընդդիմություն գզվռտոցն ու միավորվենք. դերասանները՝ «Հանուն կյանքի ճանապարհի» քայլերթի ժամանակ

Այս պահին Ազատության հրապարակում անցկացվում է ՛՛Հանուն կյանքի ճանապարհի՛՛ քայլերթը դեպի ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատներ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

Ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրուցեցին բողոքի ցույցի կազմակերպիչ արվեստագետները, շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Մասնավորապես՝ դերասան Արմեն վարդանյանն ասաց. ՛՛Սա քաղաքական ակցիա չէ, բոլորս պետք է մի կողմ դնենք իշխանություն-ընդդիմություն գզվռտոցն ու միավորվենք:

Եթե չկա բողոքի ձայն, միջազգային հանրությունը, հակառակորդը նայում, ասում են՝ հա, դե եթե ամեն ինչ նորմալ է, չեն բողոքում, ուրեմն՝ մի քիչ էլ սենց պահենք, ամեն ինչ մեր ուզածով կլինի՛՛:

Իր հերթին դերասանուհի Տոման՝ Թամարա Պետրոսյանն ասաց, որ իր ծնողներն ու հարազատներն Արցախում են:

՛՛Բազմաթիվ ընտանիքներ են մասնատված այսօր, այդ վիճակում էլ իրենք են ինձ այնտեղից մխիթարում, ես անգամ չգիտեմ՝ արդյոք ճի՞շտ է նման հանգստությամբ համբերելը՛՛:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ բողոքի ձայնը բարձրացվի հնարավորինս շատ մարդկանց կողմից, հատկապես՝ միջազգային հանրության շրջանակներում:

Ստեփանակերտի Փափազյանի անվ. պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Վահան Խաչատրյանն էլ նշեց, որ գործով եկել էր Երևան ու մնացել է այստեղ: Հարցին՝ ինքն է՞լ է կարծում, թե չպետք է բողոքն ուղղել դեպի ՀՀ կառավարություն, նա պատասխանեց. ՛՛Ես գնամ իմ իշխանությունից ի՞նչ պահանջեմ, ռեալ չէ իշխանությունից ինչ-որ բան պահանջելը: Շատ տարօրինակ է, որ իմ երկրում իմ ղեկավարությունից ես պահանջեմ, որ նրանք գործեն ի շահ իմ երկրի: Ես երբեք իշխանության վրա իմ հույսը չեմ դրել, հանրության վրա եմ դրել, որի սակավաթվությունն ինձ զարմացնում է՛՛:

20 Դեկտեմբեր, 2022 23:57
Վեր