Շրջափակված Արցախ․10-րդ օր․ Ալենն ու էրիկը 10 օր է չեն տեսել մայրիկին․ այսօր նրա ծնունդն է Zarkerak - Շրջափակված Արցախ․10-րդ օր․ Ալենն ու էրիկը 10 օր է չեն տեսել մայրիկին․ այսօր նրա ծնունդն է
Zarkerak Zarkerak - Շրջափակված Արցախ․10-րդ օր․ Ալենն ու էրիկը 10 օր է չեն տեսել մայրիկին․ այսօր նրա ծնունդն է
Շրջափակված Արցախ․10-րդ օր․ Ալենն ու էրիկը 10 օր է չեն տեսել մայրիկին․ այսօր նրա ծնունդն է

Շրջափակված Արցախ․10-րդ օր․ Ալենն ու էրիկը 10 օր է չեն տեսել մայրիկին․ այսօր նրա ծնունդն է

10-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ճանապարհի փակմամբ շատ ընտանիքներ են բաժանվել՝ մնալով դրա երկու կողմերում, տասնյակ ծնողներ ու երեխաներ անհամբեր են՝ սպասում են վերամիավորմանը։

Օկուպացված Քաշաթաղից տեղահանված ու Մսմնայում հաստատված Դալլաքյանների ժամանակավոր  բնակարանում  արդեն 10 օր է՝  13-ամյա Ալենն ու 11-ամյա Էրիկը մնացել են  մենակ։ Ծնողներն ու երկու եղբայրները Լաչինի միջանցքի փակման հետևանքով այժմ Սյունիքի մարզում են։ Տղաները հիմա ստիպված են և՛ տան գործերը անել, և՛ տնտեսությունը վարել, և՛ կենդանիներ ու թռչունների խնամքով զբաղվել։

Կյանքի ճանապարհի բացմանը Ալենն ու Էրիկը շատ ավելի շատ են սպասում: Անկեղծանում են՝ առավել տխուր են, որ այսօր չեն կարողանալու նվեր տալ մայրիկին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Zarkerak.am-ը  ներկայացնում է Արցախի հանրային հեռուստատեսության մեր գործընկերների պատրաստած  տեսանյութը։

21 Դեկտեմբեր, 2022 15:20
Վեր