Ադրբեջանցիները չեն թույլատրել ռուս խաղաղապահների ավտոշարասյանը անցնել Լաչինի միջանցքով։ Այս մասին գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և կից տեսանյութ հրապարակել։
«Ռուս խաղաղապահը մոտենում է, այսպես կոչված, ադրբեջանցի «բնապահպաններին»՝ խնդրելով Լաչինի միջանցքում ճանապարհ բացել ռուս խաղաղապահների ավտոշարասյան անցման համար։ Մերժվելով նա հրամայում է շրջվել և հետ գնալ։
Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց»,- գրել է Ստեփանյանը։


