Այս պահին ՀՀ-ի պոտենցիալը հետևյալն է՝ ապահովել դիվանագիտական ճնշում Ադրբեջանի վրա, ինչը որ Հայաստանն անում է. Հայկ Սուքիասյան Zarkerak - Այս պահին ՀՀ-ի պոտենցիալը հետևյալն է՝ ապահովել դիվանագիտական ճնշում Ադրբեջանի վրա, ինչը որ Հայաստանն անում է. Հայկ Սուքիասյան
Zarkerak Zarkerak - Այս պահին ՀՀ-ի պոտենցիալը հետևյալն է՝ ապահովել դիվանագիտական ճնշում Ադրբեջանի վրա, ինչը որ Հայաստանն անում է. Հայկ Սուքիասյան
Այս պահին ՀՀ-ի պոտենցիալը հետևյալն է՝ ապահովել դիվանագիտական ճնշում Ադրբեջանի վրա, ինչը որ Հայաստանն անում է. Հայկ Սուքիասյան

Այս պահին ՀՀ-ի պոտենցիալը հետևյալն է՝ ապահովել դիվանագիտական ճնշում Ադրբեջանի վրա, ինչը որ Հայաստանն անում է. Հայկ Սուքիասյան

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունն իր պոտենցիալի առավելագույնով աշխատում է: Արցախի հարցը բերվել է համաշխարհային քաղաքականության օրակարգ, որը պետք է գնահատել, արդյունքը թողնենք մի կողմ: Ակնհայտ է, որ բազմաթիվ պետություններ ուղիղ, հասցեական պահանջ են ներկայացրել՝ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին ուղղված Հայաստանի քայլերին՝ ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:

Խոսելով միջանցքի հնարավոր բացման մասին՝ քաղաքագետն ասաց. «Իհարկե ինչ-որ մի օր միջանցքը բացվելու է, բայց պետք է նկատի ունենանք, որ սա երկար գործընթաց է: Ադրբեջանի ստրատեգիան է՝ անընդհատ առաջացնել խնդիրներ և Հայաստանից կորզել առավելագույնը: Պետք չէ պատրանքներ ունենալ, որ այս հարցը լուծելուց հետո խաղաղ է լինելու, սա երկարատև պայքար է, մենք՝ որպես ժողովուրդ, պետք է լինենք սառնասիրտ: Այս պահին ՀՀ-ի պոտենցիալը հետևյալն է՝ ապահովել դիվանագիտական ճնշում Ադրբեջանի վրա, ինչը որ Հայաստանն անում է»:

Սուքիասյանն անդրադարձավ նաև ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լաչինի միջանցքի հարցի քննարկմանը և սպասվող հնարավոր գործողություններին. «Սա դանդաղ գործընթաց է, պետք է միջազգային ճնշումն անընդհատ շարունակել: ՄԱԿ-ի անդամ երկրները կոչերով են դիմել, բայց եթե Ադրբեջանը շարունակի նույն այլանդակությունն ինչ-որ անում է, ապա այդ ժամանակ կգործի արդեն ՄԱԿ-ի հինգ հոգանոց խորհուրդը և հնարավոր է արդեն սանկցիաներ կիրառվեն: Դա հնարավոր կլինի նաև այն ժամանակ, երբ առաջին հերթին Արցախից ճիշտ տեղեկատվական գրոհ կազմակերպվի և ասվի, որ այստեղ սպանդ է, որ մարդիկ սովամահ են լինում, որ այստեղ մարդ է մահանում, որովհետև բուժօգնություն ստանալու հնարավորություն չկա և որ Արցախը բլոկադայի մեջ է»:

Արդյոք այս պահին Հայաստանը կարող է գնալ ռազմական միջամտության, քաղաքագետը դա հնարավոր չի համարում. «Հայաստանի դիրքորոշումն այս պահին ճիշտ է, Հայաստանը կարող է այս պահին միայն դիվանագիտական ճնշում գործադրել: Եթե մենք Անգլիա լինեինք և մեր նախկին իշխանություններն էլ անգլիական արքունիքների բարոյականությունը կամ օրինակ Տիգրան Մեծի բարոյականությունն ունենային, ապա պետությունն այդպես չէին կողոպտի և Հայաստանը հիմա կունենար բավարար պոտենցիալ հակազդելու համար»:

Խոսելով խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման մասին՝ Սուքիասյանն ասաց, որ դրան հասնել հիմա հնարավոր չէ. «Պարզ է, որ Հայաստանի ձգտումը խաղաղության օրակարգն է և սա միջազգային հարաբերություններում և արտաքին աշխարհի մոտ լեգիտիմություն ունեցող քաղաքականություն է: Բայց հիմա հնարավոր չէ ստորագրել խաղաղության պայմանագիր, երբ Ադրբեջանը նման սադրանքների է դիմում»:

 

Աննա Բզնունի

 

22 Դեկտեմբեր, 2022 18:47
Վեր