ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն Արցախում շարունակում են ուժեղացված ռեժիմով ծառայությունը. ԱՀ ՆԳՆ Zarkerak - ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն Արցախում շարունակում են ուժեղացված ռեժիմով ծառայությունը. ԱՀ ՆԳՆ
Zarkerak Zarkerak - ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն Արցախում շարունակում են ուժեղացված ռեժիմով ծառայությունը. ԱՀ ՆԳՆ
ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն Արցախում շարունակում են ուժեղացված ռեժիմով ծառայությունը. ԱՀ ՆԳՆ

ՆԳՆ բոլոր ստորաբաժանումներն Արցախում շարունակում են ուժեղացված ռեժիմով ծառայությունը. ԱՀ ՆԳՆ

Դեկտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 34 հաղորդում:

Նախորդ շաբաթվա համեմատ 3-ով նվազել է հաղորդումների թիվը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ մեկ շաբաթվա ընթացքում հանցագործության վերաբերյալ գրանցվել է 21 հաղորդում, դրանք բոլորն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 5, խարդախության 2, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության մեկական դեպքեր: Ոստիկանության հերթապահ մասում թունավորվելու վերաբերյալ 4 հաղորդում է ստացվել: Դեպքերի հիմնական պատճառ է հանդիսացել խոհանոցում կամ լոգասենյակում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազը:

ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին անցանկալի հետևանքները բացառելու նպատակով՝ հետևել անվտանգության կանոններին: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով՝ 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 15-ը՝ նյութական, 1-ը՝ մարմնական վնասով: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 1 քաղաքացի:

Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 6 դեպք, 4 վարորդ եղել է անսթափ վիճակում: Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից:

Բնապահպանական պատճառաբանություններով Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն 2 շաբաթ է Արցախը կատարյալ շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արցախի ոստիկանությունն ապահովել է քաղաքացիների կողմից կազմակերպվող բոլոր հանրահավաքների ու ցույցերի խաղաղ ընթացքը, հանրապետության տարածքում պահպանել հասարակական կարգ ու կանոն:

26 Դեկտեմբեր, 2022 14:12
Վեր