Վստահ եմ՝ բոլոր խնդիրները համատեղ ուժերով լուծելու ենք․ Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին 2022 թ-ին կատարած աշխատանքի համար Zarkerak - Վստահ եմ՝ բոլոր խնդիրները համատեղ ուժերով լուծելու ենք․ Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին 2022 թ-ին կատարած աշխատանքի համար
Zarkerak Zarkerak - Վստահ եմ՝ բոլոր խնդիրները համատեղ ուժերով լուծելու ենք․ Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին 2022 թ-ին կատարած աշխատանքի համար
Վստահ եմ՝ բոլոր խնդիրները համատեղ ուժերով լուծելու ենք․ Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին 2022 թ-ին կատարած աշխատանքի համար

Վստահ եմ՝ բոլոր խնդիրները համատեղ ուժերով լուծելու ենք․ Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին 2022 թ-ին կատարած աշխատանքի համար

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ այս տարվա ընթացքում կատարված աշխատանքների համար։ Կարծում եմ՝ համատեղ բավականին ծավալուն աշխատանքներ ենք իրականացրել, բոլորս մեր ներդրումն ունենք, որ քաղաքում մի բան ավելի լավը լինի, քան եղել է երեկ»,- Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Շնորհավորում եմ բոլորիս նոր տարվա կապակցությամբ․ ընտանիքներին՝ առողջություն, ամենակարևորը երկրին խաղաղություն։ Այդ խաղաղությունը հենց այնպես չի լինում, իմ ընկալումն  է դա ․ ամեն մեկս պետք է մեր տեղում աշխատենք , որ ցանկացած պահի, երբ ինչ-որ բանի անհրաժեշտություն լինի, կարողանաք ճիշտ արձագանքել»,- նշեց Սարգսյանը։ 

«Վստահ եմ՝ այն բոլոր խնդիրները, որ ունենք, համատեղ ուժերով լուծելու ենք։ Կխնդրեմ, որ 2023 թ-ին էլ ավելի ուշադիր լինենք, էլ ավելի մեծ տեմպերով առաջ գնանք, որպեսզի այն մարտահրավերները, որ ունենք տարածաշրջանում՝ մեր ներդրումն ունենանք, որ կարողանանք  լուծել»,- նշեց Սարգսյանը և ընդգծեց․ «Եթե յուրաքանչյուրս առավոտյան զարթնենք ու մեր տեղում մեր աշխատանքն անենք, ստացվելու է, որ պետությունն ավելի ուժեղ է լինելու։Կհանդիպենք 2023թ-ին»։

26 Դեկտեմբեր, 2022 14:24
Վեր