Արցախից ծանր հիվանդությամբ Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկը շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում, բայց դրական տեղաշարժ է նկատվում․ ԱՆ խոսնակ Zarkerak - Արցախից ծանր հիվանդությամբ Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկը շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում, բայց դրական տեղաշարժ է նկատվում․ ԱՆ խոսնակ
Zarkerak Zarkerak - Արցախից ծանր հիվանդությամբ Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկը շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում, բայց դրական տեղաշարժ է նկատվում․ ԱՆ խոսնակ
Արցախից ծանր հիվանդությամբ Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկը շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում, բայց դրական տեղաշարժ է նկատվում․ ԱՆ խոսնակ

Արցախից ծանր հիվանդությամբ Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկը շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում, բայց դրական տեղաշարժ է նկատվում․ ԱՆ խոսնակ

Դեկտեմբերի 24-ին Կամիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակված Արցախի «Արևիկ» բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4-ամսական փոքրիկը տեղափոխվեց Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա։ ԱՀ Առողջապահության նախարարությունը լեշմանիոզ հիվանդությունն ունեցող այս փոքրիկի մասին պարբերաբար տեղեկություններ էր հրապարակում՝ նշելով, որ  նրան Երևան տեղափոխելը անհրաժեշտություն է։

Zakerak.am-ը կապ հաստատեց ՀՀ Առողջապահության նախարարության հետ՝ արցախցի փոքրիկի  առողջական վիճակի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով․ «Երեխայի առողջական վիճակում թեթև դրական տեղաշարժ կա այն առումով, որ  արդեն մի քիչ աշխուժացել է և սկսել է սնվել։ Բայց շարունակում է դեռ բարձր ջերմել, որը բնորոշ է այս հիվանդությանը»։

ԱՆ մամուլի խոսնակը վստահեցրեց, որ մասնագետներն անում են հնարավոր ամեն բան, որ կայուն ծանր վիճակում գտնվող փոքրիկը սկսի աստիճանաբար ապաքինվել։

Հետաքրքրվեցինք նաև դեկտեմբերի 19-ին սրտային պաթոլոգիայով Երևան տեղափոխված արցախցի 62-ամյա տղամարդու առողջական վիճակով՝ ի՞նչ տեղաշարժ կա՝ աորտոկորոնար շունտավորումն ավարտելուց հետո։ Նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ հանգստյան օրերի տվյալներով՝ արվել են բոլոր անհրաժեշտ միջամտությունները, հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

 

26 Դեկտեմբեր, 2022 15:33
Վեր