Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին Zarkerak - Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին
Zarkerak Zarkerak - Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին
Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին

Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին

Արցախի Հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքը հայտնվել է միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հանրահավաքի մասին գրել է Agence France Presse (AFP) գործակալության թղթակիցը: Հոդվածը տարածել են France 24, Digital Journal, Channel News Asia, RFI լրատվամիջոցները:

Հոդվածի հեղինակը հակիրճ ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի ժողովրդի՝ 2 շաբաթ շարունակվող արգելափակումը:

Հոդվածի հեղինակը, վկայակոչելով ՀՀ կառավարությանը՝ նշում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացել է սննդի, դեղորայքի և վառելիքի պակաս:

AFP-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի 70-ամյա բնակչուհի Դոնարա Գաբրիելյանի հետ, ով շեշտել է, որ Լաչինի միջանցքով Արցախը կապվում է ոչ միայն Հայաստանի հետ:

«Սա միակ ճանապարհն է, որ կապում է Արցախը մնացած աշխարհի հետ, ոչ միայն Հայաստանի, քանի որ մենք աշխարհի հետ կապվում ենք Հայաստանի միջոցով», - ասել է Դոնարա Գաբրիելյանը:

Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած հանրահավաքին է անդրադարձել նաև ТАСС լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցը նույնպես ներկայացրել է վերջին երկու շաբաթներին Լաչինի միջանցքի արգելափակումը և երկու կողմերի հայտարարություններն այդ առնչությամբ:

26 Դեկտեմբեր, 2022 16:59
Վեր