Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել Zarkerak - Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել
Zarkerak Zarkerak - Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել
Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել

Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» բակալավրական և «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մագիստրոսական կրթական ծրագրերը Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից ստացել են միջազգային հավատարմագրում։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ACCA-ն համաշխարհային ճանաչում ունեցող մասնագիտական հաշվապահական կառույց է, որն ամբողջ աշխարհում տրամադրում է միջազգային որակավորում և ապահովում առաջադեմ ստանդարտներ հաշվապահության ոլորտում: ACCA-ն ներկայումս մոտ 170 երկրներում միավորում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի 780 000 մասնագետների: 

ՀՊՏՀ նշված կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը տրամադրվել է 4 տարով։ Արդյունքում 01․01․2024-31․12․2028 ժամանակաշրջանի՝ ՀՊՏՀ բակալավրիատի շրջանավարտները միջազգային որակավորման համար ACCA-ին դիմելիս կազատվեն 4, իսկ մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները՝ 7 քննությունից։

 

21 Հունիս, 2024 16:44
Վեր