ՌԴ-ն եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել․ սա է ամբողջ իրականությունը․ Գրիգորյան Zarkerak - ՌԴ-ն եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել․ սա է ամբողջ իրականությունը․ Գրիգորյան
Zarkerak Zarkerak - ՌԴ-ն եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել․ սա է ամբողջ իրականությունը․ Գրիգորյան
ՌԴ-ն եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել․ սա է ամբողջ իրականությունը․ Գրիգորյան

ՌԴ-ն եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել․ սա է ամբողջ իրականությունը․ Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց այն մասին, թե ինչ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար Ռուսաստանից ամբողջությամբ կախված լինելը։

«Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը պնդեց՝ Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը․«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը։ Առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա»,-եզրափակեց Գրիգորյանը։

26 Հունիս, 2024 12:48
Վեր