Մարտունի համայնքը շուքով է դիմավորել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության չեմպիոն Սիմոն Սիմոնյանին Zarkerak - Մարտունի համայնքը շուքով է դիմավորել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության չեմպիոն Սիմոն Սիմոնյանին
Zarkerak Zarkerak - Մարտունի համայնքը շուքով է դիմավորել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության չեմպիոն Սիմոն Սիմոնյանին
Մարտունի համայնքը շուքով է դիմավորել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության չեմպիոն Սիմոն Սիմոնյանին

Մարտունի համայնքը շուքով է դիմավորել Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնության չեմպիոն Սիմոն Սիմոնյանին

Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Մարտունի համայնքի բնակիչ 16-ամյա բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը եզրափակիչ փուլում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ ու դարձել մինչև 16 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն:

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, մարզասերները, համայնքապետարանի աշխատակազմի անդամները մեծ շուքով են դիմավորել Մարտունու մարզադպրոցի սան, Ծովինար գյուղի բնակիչ, Եվրոպայի բռնցքամարտի մինչև 16 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն Սիմոն Սիմոնյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, չեմպիոնի մարզիչ Գևորգ Սարգսյանից, Սիմոն Սիմոնյանին նախ շուքով դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա՝ Մարտունի քաղաքում, որտեղից ավտոշարասյունով հանդիսավորությամբ շարժվել են դեպի Ծովինար՝ չեմպիոնի հայրենի գյուղ, որտեղ տեղի է ունեցել տոնախմբություն։

«Սիմոն Սիմոնյանը Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում չեմպիոնության ճանապարհը հարթեց 4 փայլուն գոտեմարտով։ Մարտունեցի 16-ամյա բռնցքամարտիկը եզրափակիչ մենամարտում 48 կգ քաշային կարգում 5։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Նիհաթ Գասիմովին ու բարձրացավ պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Այս հաղթանակը մեր բոլորի հպարտությունն է, մեր ընդհանուր ջանքերի արդյունքը։ Իսկ Մարտունի համայնքում ցնծությունը համընդհանուր է»,-նշեց Գևորգ Սարգսյանը։ 

02 Հուլիս, 2024 14:20
Վեր