Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը Zarkerak - Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը
Zarkerak Zarkerak - Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը
Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը

Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը

«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։

Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

  • Խաղահրապարակներ
  • Հանդերձարաններ
  • Ցնցուղարաններ
  • Շվաքարաններ

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

«Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա_միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,-նշված է ՇՄ հաղորդագրության  մեջ։

02 Հուլիս, 2024 12:26
Վեր