ՃՈ տուգանքների՝ կես գինը վճարելու արտոնությունից օգտվելուն մնացել են հաշված օրեր. իրազեկում Zarkerak - ՃՈ տուգանքների՝ կես գինը վճարելու արտոնությունից օգտվելուն մնացել են հաշված օրեր. իրազեկում
Zarkerak Zarkerak - ՃՈ տուգանքների՝ կես գինը վճարելու արտոնությունից օգտվելուն մնացել են հաշված օրեր. իրազեկում
ՃՈ տուգանքների՝ կես գինը վճարելու արտոնությունից օգտվելուն մնացել են հաշված օրեր. իրազեկում

ՃՈ տուգանքների՝ կես գինը վճարելու արտոնությունից օգտվելուն մնացել են հաշված օրեր. իրազեկում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից իրազեկում են, որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։

«Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։

Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» https://cabinet.harkadir.am , «Հետախուզումներ» https://cabinet.harkadir.am/dahkcabinet/cabinet/debtorinfo/  թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, իսկ աշխատանքային օրերին՝ նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։

Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև  «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

02 Հուլիս, 2024 11:26
Վեր