Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել «Պետական գնումները՝ որպես տնտեսական ինտեգրման գործոն» խորագրով պանելային քննարկումը, որին որպես մոդերատոր մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:
Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել պետական գնումների միասնական շուկայի ստեղծման և պետական գնումների համակարգի թվայնացման առանցքային թեմաներին:
Պանելային քննարկման մասնակիցներն ընդգծել են առկա մարտահրավերների պայմաններում պետական գնումների համակարգի բարելավման միջոցով արտադրողներին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նրանց արդար մրցակցության համար առողջ միջավայր ստեղծելու կարևորությունը: