Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին Zarkerak - Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին
Zarkerak Zarkerak - Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին
Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության նոր մշակված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ:

Այս անգամ վերապատրաստմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի գրեթե բոլոր դատավորները: Համակարգը մշակող կազմակերպությունը դատավորներին է ներկայացրել համակարգն աշխատացնելու քայլերը, որը քաղաքացիներին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև՝ արագ և առանց ձգձգումների կատարել բոլոր դատավարական գործողությունները:

Վերապատրաստման ընթացքում վարչական մասնագիտացմամբ դատավորների հետ քննարկվել են նաև վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված օրենսդրական հնարավոր փոփոխությունները:

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն այս մասով նշել է, որ դատաիրավական ոլորոտում իրականացվող շարունակական բարեփոխումներն ու Հայաստանում դատաիրավական համակարգի բարելավումը ՀՀ արդարադատության նախարարության գործունեության առանցքային ուղղություններից է: Նա հավաստիացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում և ակտիվ միջոցառումներ են իրականացվում վարչական արդարադատության արդյունավետության բարձրացման և վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման ուղղություններով: Նախարարի տեղակալի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը պարբերաբար գույքագրում է պրակտիկայում առաջացած խնդիրները՝ ձեռնարկվելիք փոփոխությունների արդյունավետ իրականացման նպատակով:

10 Փետրվար, 2025 11:49
Վեր