Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարեն Կարապետյանն ով ա, Սերժ Սարգսյանն ով ա, որ ինձ իշխանություն տան կամ չտան, ով են իրենք ընդհանրապես, որ մի հատ էլ կարողանան ՀՀ-ում իշխանության ճակատագիր որոշեն: Հայաստանի իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը: Իմ ընդունելու ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն թոշակառու է եղել, ես իրենից ընդունելու բան չեմ ունեցել, Կարեն Կարապետյանն է եղել վարչապետի պարտականությունները կատարողը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով բանակցությունների մասին՝ Փաշինյանը նշեց. «Ես 2019 թվականի հունիսին դեռ որևէ մեկի հետ որևէ բան բանակցած չեմ եղել: Այն, ինչ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է: Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից և ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին, դա եղել է իմ սկզբունքը: Թույլ չեմ տա որևէ խմբակ, անկախ նրանից այդ խմբակի պարագլխի անունն ինչ է՝ ժողովրդի իշխանությունը խլի: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ պահին ուզենա այդ իշխանությունը վերցնի՝ կվերցնի: Ես ժողովրդի իշխանությունը պաշտպանում եմ ձեզնից և ձեր խմբավորումների պարագլուխներից»:
Անդրադառնալով Քի Վեսթ-ին՝ վարչապետն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը ստանձնել է 1998 թվականին, 2001-ին եղել է Քի Վեսթը, 2002-2007 թվականներին ձեր ասած մարդը եղել է նախագահ, է թող լիներ, ո՞ւմ հետ եք կռիվ անում, ե՞ս եմ խանգարել, ես այդ ժամանկ նոր սկսում էի քաղաքական գործունեությունը: Ո՞ւմ եք ձեռ առնում: Սերժ Սարգսյանը Քոչարյանի իրավահաջորդն էր մինչև 2017 թվակններին, թող լիներ, ո՞վ է ում խանգարել»:
Մանրամասները՝ տեսանյութում.