Իմպիչմենթի գործընթացն իջեցնում է նրանց վարկանիշը. բացառում եմ, որ ՔՊ-ից որևէ մեկը կմիանա դրան. Էդգար Առաքելյան Zarkerak - Իմպիչմենթի գործընթացն իջեցնում է նրանց վարկանիշը. բացառում եմ, որ ՔՊ-ից որևէ մեկը կմիանա դրան. Էդգար Առաքելյան
Zarkerak Zarkerak - Իմպիչմենթի գործընթացն իջեցնում է նրանց վարկանիշը. բացառում եմ, որ ՔՊ-ից որևէ մեկը կմիանա դրան. Էդգար Առաքելյան
Իմպիչմենթի գործընթացն իջեցնում է նրանց վարկանիշը. բացառում եմ, որ ՔՊ-ից որևէ մեկը կմիանա դրան. Էդգար Առաքելյան

Իմպիչմենթի գործընթացն իջեցնում է նրանց վարկանիշը. բացառում եմ, որ ՔՊ-ից որևէ մեկը կմիանա դրան. Էդգար Առաքելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նախաձեռնությունն ի սկզբանե անլուրջ գործընթաց էր, ու բնականաբար, իրենց համար որևէ դրական ելք չէր կարող ունենալ: Այն հարաբերակցությունը, որ կա խորհրդարանում՝ ոչ մի հնարավորություն չի տալիս որևէ ուժի իմպիչմենթի գործընթաց սկսել: Ե՛վ ներգրավված անձինք են անլուրջ, և՛ գործընթացը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Էդգար Ղազարյանի նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին՝ ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը:

Առաքելյանի խոսքով՝ այս նախաձեռնությունն ավելի շատ երկու թևերի միջև մրցակցության և միմյանց միջև հաշիվներ պարզելու գործընթաց է, որպեսզի հասարակությանը ցույց տան, թե մեծ հշվով ով ով է և ինչ իրական նպատակներ ունի. «Ընդհանուր առմամբ, ես այս գործընթացը հենց այդ տեսանկյունից եմ դիտարկում ու լուրջ չեմ վերաբերում: Գործընթացի արդյունքում ևս մեկ անգամ տեսանք, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում այդ ընդդիմություն ասվածը»:

Անդրադառնալով գործընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած հայտարարություններին և հեռակա բանավեճին՝ քաղաքագետն ընդգծեց. «Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում դրան անդրադարձավ և նշեց, որ դա իրենց համար զրոյական արդյունքի ձգտող գործընթաց է, հետևաբար ինչպես հասկացա՝ իրենք չեն միանում: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի հարցազրույցները ցույց տվեցին, որ իրականում իրենց միջև հակասությունները կան, բայց կարծում եմ, որ եթե ինչ-որ պահ գա, որ նրանք հնարավորություն ունենան կամ հասկանան, որ իրենց միավորմամբ հնարավոր է երկրում հեղաշրջում անել, իրենք դա կանեն, այսինքն՝ իրենց տարաձայնություններն այն աստիճանի չեն, որպեսզի նման պահի իրենք չկարողանան միավորվել»:

Քաղաքագետը բացառեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը կմիանա իմպիչմենթի գործընթացին:

Էդգար Առաքելյանը խոսեց նաև առաջիկա ընտրությունների մասին. «Իշխանափոխության իրականացնելու շանս ունենալու համար մնացել է շատ կարճ ժամանակահատված, որպեսզի իրենք պատրաստվեն և ընտրություններով հավակնեն իշխանության, իսկ այդ ընտրությունները սարերի հետևում չեն: Այս ընթացքում խոսել արտահերթ գործընթացների մասին, երբ նախորդ չորս տարիներին իրենք ամեն ինչ արել են և ոչ մի բանի չեն հասել, կարծում եմ՝ մանիպուլյացիա է: Այս գործընթացն էլ իհարկե, ընտրություններից առաջ իջեցնում է նրանց վարկանիշը»:

Առաքելյանը նաև ընդգծեց, որ նաև ընտրություններն են պատճառը, որ այս երկու թևերն ավելի բաց են բանավիճում. «Ընտրությունների նախաշեմին պետք է հասկանան, թե ով ինչպես է գնալու ընտրությունների, ինչ մոտեցումներով և այդ տեսանկյունից, բնականաբար, նաև որոշակի հաշվետվողականության խնդիր կա, որ ցույց տան օրինակ՝ նախորդ տարիների ձախողումների պատճառներն ովքեր են եղել: Նրանք առաջիկայում էլ կփորձեն բանավիճել և ցույց տալ հակասությունները միմյանց նկատմամբ»:

 

Աննա Բզնունի

22 Մայիս, 2025 17:25
Վեր