Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար Zarkerak - Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Zarkerak Zarkerak - Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ:

Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Տարիներ շարունակ Փրկարար ծառայությունը տարբեր կառուցվածքային միավորների տեսքով է հանդես եկել Կառավարության ընդհանուր կազմում, և տարիներ շարունակ ըստ էության ըստ իր կազմակերպաիրավական ձևի, խոշոր հաշվով փոփոխություններ չեն եղել: Այս պահին ունենք ծառայություն, որոնք ունեն գործառույթներ, որոնք բնորոշ են Ներքին գործերի նախարարությանը, կան գործառույթներ, որոնք որ բնորոշ են ՆԳՆ կրթահամալիրին և այսպես շարունակ:

Մեր խնդիրն է զատել այս գործառույթները և ՓԾ կառուցվածքում թողնել այն գործառույթները, որոնք բնորոշ են միայն նախարարությանը ենթակա պետական մարմնին:

Պետք է նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնենք, որովհետև ֆունկցիոնալից բխում է ճիշտ կառուցվածքը»,- ասել է նախարարը:

Ըստ Արփինե Սարգսյանի, միջազգային պրակտիկայում կարևոր է փրկարարական ծառայությունում ունենալ կամավորների ինստիտուտ:

«Ինչ է սա նշանակում: Սպայական ընդհանուր հաստիքակազմի անձնակազմին զուգահեռ կարող ենք ունենալ նաև կամավորական աշխատանք իրականացնողներ, որոնք կգործեն սպաների ղեկավարությամբ: Կարևոր է, որ կամավոր փրկարարական ինստիտուտի ներդրմամբ մենք թույլ տանք ՀՀ-ում զարգացնել այն մոտեցումը, որ համայնքը ևս իր անվտանգության երաշխավորն է: Այսինքն, համայքնում գտնվող յուրաքանչյուր անձ պատասխանատու է նաև տվյալ համայնքի հանրային անվտանգության համար»,- ասել է նախարարը:

23 Մայիս, 2025 22:50
Վեր