Վազել, հասնել, հուզել. Գագիկը պատմել է՝ ինչպես փախավ անվտանգության աշխատակցից և ինչու էր երազում հենց Զեմֆիրային հանդիպել բեմում Zarkerak - Վազել, հասնել, հուզել. Գագիկը պատմել է՝ ինչպես փախավ անվտանգության աշխատակցից և ինչու էր երազում հենց Զեմֆիրային հանդիպել բեմում
Zarkerak Zarkerak - Վազել, հասնել, հուզել. Գագիկը պատմել է՝ ինչպես փախավ անվտանգության աշխատակցից և ինչու էր երազում հենց Զեմֆիրային հանդիպել բեմում
Վազել, հասնել, հուզել. Գագիկը պատմել է՝ ինչպես փախավ անվտանգության աշխատակցից և ինչու էր երազում հենց Զեմֆիրային հանդիպել բեմում

Վազել, հասնել, հուզել. Գագիկը պատմել է՝ ինչպես փախավ անվտանգության աշխատակցից և ինչու էր երազում հենց Զեմֆիրային հանդիպել բեմում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես այսքան մեծ արձագանք չէի սպասում, իհարկե մտածում էի, որ ինչ-որ չափով կհայտնիանամ, վիդեոներ կտարածվեն, բայց որ  այսքան շատ,  չէի պատկերացնում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանից 13-ամյա Գագիկ Պողոսյանը, որ հուլիսի 4-ին բառի ամեենաուղիղ իմաստով դարձավ համացանցի աստղ, երբ երգիչ, երգահան Զեմֆիրայի՝ «Հրազդան» մարզադաշտում կայացած համերգին անակնկալ կերպով բեմ բարձրացավ՝ հուզելով ոչ միայն  Զեմֆիրային, այլ՝ հանդիսատեսին: 

 Գագիկ ասաց՝ որոշումը «տաք գլխով» չէր կայացրել, երկար էր մտածել, որ պահը բաց թողնել հաստատ չարժե.«Ես  համերգին եկել էի  եղբորս ու ընկերոջս հետ, ասեցի, որ  դեռ շատ շուտ եմ որոշել, որ պետք է բարձանամ, լավ ճամփա եմ գտել,  բայց չհավատացին, մտածեցին՝ կատակ եմ անում, բայց մի 20 րոպեից աչքերին չէին հավատում: Անվտանգության աշխատակիցներ էլ կային,  վազելուց առաջ մտածում էի հետևանքների մասին, բայց հետո հասկացա՝ ինչ հետևանք էլ լինի մեկ ա՝ արժի: Շատ եմ սպասել, որ ամենահարմար պահը որսամ, հենց մոտակա անվտանգության աշխատողը մի քիչ հեռու գնաց, արագ  թռա ցանկապատի վրայով, ու գնացի բարձրացա բեմ, բայց ծայրը ծայրին հասցնում եմ փախչեմ»,- պատմեց Գագիկն ու ընդգծեց, որ պարահարապարկից բեմում հայտնվելը ու սիրելի արտիստին գրկելը տևել է 7-8 վայրկյան:

«Ես իրեն 9-ը տարեկանից եմ երկրպագում: Ինձ շատ են  հարցրել՝ ինչի՞ լացեցիր, ուղղակի որ այդքան տարիներ իրան լսել եմ, երկրպագել եմ, շատ-շատ եմ  սիրել ու վերջապես էկավ էն օրը, երբ ես իրան հանդիպեցի, գրկեցի ու շփվեցի: Զեմֆիրան Ինձ ասում էր՝ ապրես շատ, դու շատ ուժեղ ես ու խիզախ,  հետո կատակով ասեց՝ տղամա՛րդ ես, մի՛ լացի, ամեն ինչ լավ ա: Ասեցի՝ ուրախությունից եմ լացում ու նաև լացում էի ոգևորությունից, որ իմ սիրած արտիստին ոնց  պատկերացնում էի, այդպես էր: Համարյա համոզված էի , որ ինքը չի թողնի  ինձ հետ իջացնեն, բայց եթե նույնիսկ իջացնեին, մեկ է՝  ես  առաջին հերթին պաշտում եմ իր արվեստը, հետո  իր մարդ տեսակը, ու անկախ ամեն ինչից ես իրեն շարունակելու էի սիրել»: 

13 տարեկանում Զեմֆիրային սիրելու և լսելու մեջ Գագիկի խոսքով մեծ է ծնողների դերը, որոնք ևս արտիստի երկրպագուն են. «Ծնողներիս համար իմ արածը նորմալ էր, իրենք են ինձ սովորեցրել, որ պետք է շատ  խիզախ լինեմ, ու եթե հանկարծ մի բանից վախենամ, պետք է հասկանամ, որ դա շատ սխալ է: Ես ռիսկերի դիմող եմ: Հենց մամայի ու պապայի  ամենասիրած երգի՝ «Хочешь?»-ի տակ էլ բարձրացա բեմ,  իսկ իմ ամենասիրած երգը «Искала-ն է»: Շատ կուզեի նաև System of a Down խմբի համերգին բեմ բարձրանալ, չնայած էլ հնարավորություն չկա, բայց կուզեի ներկա լինել Ֆրեդի Մերկուրիի ու The Beatles խմբի համերգներին»

Երևանի Եղիշե Չարենցի թիվ 67 դպրոցի աշակերտ, գրաֆիկ դիզայնով հետաքրքրվող Գագիկի համար հատկապես ոգևորող էին ընկերների ու դասընկերների քալաջալերող խոսքերը.«Բոլոր մոտիկ ընկերներս ասացին՝ մալադեց, հպարտանում ենք քեզնով, էդ էլ էր ինձ համար հուզիչ»:

Գագիկը նաև պատմեց, որ Զեմֆիրան օգնականի համարով իրեն պատասխան նամակ է գրել, Գագիկն այն անգիր է հիշում.«Գրել է՝  սիրելի Գագիկ, քեզ շատ եմ սիրում, շատ ուրախ էի  ծանոթանալ, ուզում եմ քո մոտ ամեն ինչ լավ լինի... հիմա մտածում եմ՝ կարո՞ղ է  ամեն ամիս  գրեմ՝ ո՞նց ես , ինչ կա-չկա, քո մոտ ամեն ինչ լա՞վ է»,- ասաց Գագիկն ու հավելեց, որ գուցե Զեմֆիրայի օգոստոսին Վրաստանում՝ Բաթումիում կայանալիք համեգին էլ ներկա լինի, միգուցե՝ բեմ էլ բարձրանա: 

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

07 Հուլիս, 2025 16:24
Վեր