Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Zarkerak - Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար
Zarkerak Zarkerak - Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար
Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար

Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում:

Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ տեղ ունի իր սրտում և հետագայում ևս կշարունակի լինել Հայաստանի բարեկամը։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության հնարավոր ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Ջոն Գալագերին իր հետագա գործունեության մեջ։

15 Հուլիս, 2025 22:24
Վեր